Ներքին 2 տարի առաջ - 12:43 22-03-2024

Արտաշատի ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

Մարտի 1-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված ամուսնու «ՎԱԶ-2106»-ի բեռնախցիկից գողացել մոտ 700 հազար դրամի գույք:
Նշված հասցե ոստիկանության Արտաշատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ փետրվարի 29-ի ժամը 18-ից մինչև մարտի 1-ի ժամը 8.20-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են «ՎԱԶ-2106»-ի բեռնախցիկը և գողացել հորատման հաստոց, ջրի պոմպ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 34 և 36 տարեկան երկու եղբայր: Նրանք հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են կատարած գողության մասին:

Եղբայրները ներկայացվել են ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն:
Գողոնը հայտնաբերվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան