Արտաքին 2 տարի առաջ - 10:30 22-03-2024

Իրանը կարևորում է Նովրուզի քաղաքակրթության երկրների հետ հարաբերությունների զարգացումը․ Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի կենտրոնը հաղորդում է, որ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, առանձին ուղերձներ հղելով Ադրբեջանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Իրաքի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներին, շնորհավորել է նովրուզի տոնի կապակցությամբ ու այս երկրներին ու ժողովուրդներին մաղթել է երջանկությամբ ու բարեկեցությամբ լի տարի։

Ամիր Աբդոլլահյանը հայտնել է, որ Նովրուզի հնագույն ծեսն ու գեղեցիկ ավանդույթները տարածաշրջանի ժողովուրդների միջև խորը մարդկային, մշակութային և քաղաքակրթական կապերի, ինչպես նաև հազարավոր տարիների խաղաղության, բարեկամության և ազգակցական կապերի խորհրդանիշն են:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը լրջորեն ձգտում են հարևանության քաղաքականության շրջանակներում Նովրուզի քաղաքակրթության երկրների հետ բարեկամական կապերի, հարաբերությունների և համագործակցության զարգացմանն ու խորացմանը՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։

«Մեր ղեկավարների և ժողովուրդների հաստատակամությամբ այս ճանապարհը հող կպատրաստի տարածաշրջանի հետագա զարգացման, առաջընթացի, բարգավաճման և ընդհանուր անվտանգության համար»,- հույս է հայտնել նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի