Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:04 21-03-2024

Հայկ Մարությանի մասնակցությամբ Էվոկաբանկի և Շարմի սթենդափ-կոռուպցիան․ Մարինա Պողոսյան

Oragir.News-ի հետ զրույցում «Վելես» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ահազանգում է, որ 2018-2021 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկում իրականացնելիս, բացահայտել է մի շարք կոռուպցիոն գործարքներ՝ այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի ուղղակի մասնակցությամբ։

«Չնայած այսօր ենք հարցազրույցը անում, երբ մեր երկրում իրավիճակն այնպիսին է, որ քաղաքապետարանը ամենակարևորը չէ, որ ինձ հետաքրքրում է, բայց մեր երկիրն ու Արցախը կործանվել են այս անպատժելիության մթնոլորտի, համատարած կոռուպցիայի պատճառով։

Կոռուպցիան միայն կաշառքը չէ․ կոռուպցիան վատ ղեկավարումն է, անգրագիտությունն է, տգիտությունն է, տհասությունն է․ սրանք ևս կոռուպցիայի դրսևորումներ են։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, 2021-22 թվականներին մեր կազմակերպությունը իրականացրել է Երևանի քաղաքապետարանի գործառույթների մշտադիտարկում, և մենք ուսումնասիրել են 2018-2021 թվականները»։

Իրավապաշտպանի խոսքով՝ Հայկ Մարությունը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել մի շարք հասարակական կազմակերպությունների, նաև հայտնի «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի և Էվոկաբանկի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով