Արտաքին 2 տարի առաջ - 22:06 20-03-2024

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարն ընտրվել է երկրի նախագահ

Ինդոնեզիայի ընտրական հանձնաժողովն ավարտելով նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը՝ հայտարարել է, որ պետության նոր ղեկավար է ընտրվել պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով The Jakarta Post պարբերականին:

Սուբիանտոն ստացել է ձայների 58,6 տոկոսը, ինչը բավարար է առանց երկրորդ փուլի անցկացման ընտրությունների հաղթող ճանաչվելու համար։ Նրա մոտակա մրցակից Ջակարտայի նախկին նահանգապետի օգտին քվեարկել է ընտրողների 24,9 տոկոսը:
Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 14-ին։ Այդ երկրում ընտրությունների արդյունքների ամփոփման և հրապարակման համար սահմանված է մինչև 35-օրյա ժամկետ: Հատկանշական է, որ Սուբիանտոն դեռ քվեարկության օրն էր հայտարարել իր հաղթանակի մասին։

Ինդոնեզիայի սահմանադրության համաձայն՝ մեկ անձը նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել առավելագույնը երկու ժամկետով։ Սուբիանտոն իրեն դիրքավորել է որպես երկրի նախկին նախագահ Ջոկո Վիդոդոյի քաղաքականության շարունակող և փոխնախագահի հավանական թեկնածու է հայտարարել վերջինիս որդուն։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը