Ներքին 2 տարի առաջ - 23:07 19-03-2024

27 գործ կա բռնության կոչերի հոդվածով, որոնցից ավելի քան 20-ը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին․ իրավապաշտպան

Երեկ քաղաքացիներից մեկը քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին, որից հետո կարմիրբերետավորները նրան բերման են ենթարկել:

Այս դեպքի առնչությամբ Oragir.News-ը կապ է հաստատել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ, չի էլ կարող ասել՝ քաղաքացին ինչ նպատակով է քարը նետել։

«Փաստն այն է, որ մեր իշխանությունները իրենց քաղաքականությամբ գնալով ավելի մեծ զայրույթ և ըմբոստություն են ձևավորում հանրության շրջանում իրենց նկատմամբ, և դա շատ տարբեր դրսևորումներ կարող է ունենալ»,- նկատեց Մելիքյանը։

Հարցին՝ ինչ է փոխվել, չէ՞ որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ազգային ժողովի, Կառավարության դռները բաց են քաղաքացիների առաջ, ասաց․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վրա հիմնվելը զավեշտի կարող է վերածվել։ Դա նույն մարդն է, որ ասում էր՝ ես չեմ նեղվում, մարդիկ կարող են ինձ վիրավորել, եթե տեսնեմ, որ շատ են հայհոյում, հետևություններ կանեմ այն մասին, որ ես այլևս չունեմ բավական լեգիտիմություն, և այդ նույն մարդու ծանր վիրավորանքի նախկին՝ այլևս գոյություն չունեցող հանցակազմով հարյուրավոր մարդկանց նկատմամբ էին քրեական հետապնդումներ հարուցում, հետո այդ հոդվածը տարբեր ճնշումների ներքո հեռացրին։
Հիմա 27 գործ կա բռնության կոչերի հոդվածով, որոնցից ավելի քան 20-ը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին։ Այս օրինակը նրա համար է, որ այդ մարդու արած հայտարարությունների վրա որևէ կերպ չի կարելի հենվել․ նա ուղղակի պահի թելադրանքով կարող է փոխել իր ցանկացած դիրքորոշում, էլ չեմ խոսում «Արցախը Հայաստան է և վերջ» իր բղավոցների մասին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»