Սպորտ 2 տարի առաջ - 21:25 19-03-2024

ՄՕԿ-ը կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք Բարեկամության խաղերը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարություն է տարածել Ռուսաստանում կայանալիք Բարեկամության խաղերի վերաբերյալ։ Կազմակերպությունը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը սպորտը քաղաքականացնելու, Օլիմպիական կանոնադրությունը խախտելու և մարզիկներին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Բացի այդ, ՄՕԿ-ը կոչ է արել բոյկոտել Բարեկամության խաղերը՝ ակնարկելով, որ մարզիկները չպետք է մասնակցեն դրանց։ Դրա հնարավոր հետևանքների մասին, սակայն, չի նշվում։

ՄՕԿ-ը Բարեկամության խաղերն անվանել է քաղաքական դրդապատճառներով սպորտային միջոցառումներ, որոնք կազմակերպվել են՝ հակասելով Օլիմպիական կանոնադրության սկզբունքներին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին: Կազմակերպության կանոնադրությունը սահմանում է Օլիմպիական շարժման մեջ ներգրավված մարզական կառույցների պարտավորությունը պահպանել քաղաքական չեզոքություն, իսկ ՄՕԿ-ն իր հերթին դեմ է սպորտի և մարզիկների նկատմամբ ցուցաբերվող քաղաքական չարաշահումներին։

Կազմակերպության տվյալներով՝ ռուսական կողմը օգտագործել է դիվանագետներին և տարբեր հեղինակություններին՝ Բարեկամության խաղերը խթանելու և մասնակիցներին ներգրավելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան