Ներքին 2 տարի առաջ - 19:48 19-03-2024

Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են ՀՀ-ՊՀԾ համագործակցության լայն օրակարգին, պարենային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին և ծրագրերին վերաբերող հարցեր՝ առանձնահատուկ նշելով «Կայուն դպրոցական սնունդ» և «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրերի իրականացման հաջող ընթացքը։

Կողմերը երկուստեք ընդգծել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ-ՊՀԾ միջև հաստատված օրակարգի իրականացման կարևորությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Երևանում ՊՀԾ գրասենյակի լիարժեք գործունեության կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան