Ներքին 2 տարի առաջ - 15:20 19-03-2024

Տավուշում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանին և դրանք պետք է վերադարձվեն. Աղազարյան

Տարածաշրջանում գտնվելով շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում, ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևաններ, շատ սահմանափակ հնարավորություններ ունենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ մենք պետք է մեր քայլերում ներգրավենք միջազգային ուժերի ուշադրությունը.«Ես չեմ ասում, որ դրանք որոշիչ են, բայց շատ կարևոր են։ Դուք էլ եք տեսնում, որ որոշ գործընթացներ հիմա մի քիչ ուրիշ ձև են ընթանում»։

Պատգամավորը կարծում է, որ պատերազմի սպառնալիքին չպետք է տուրք տրվի, որովհետև ամեն ինչ, ըստ Աղազարյանի, ունի իր չափն ու սահմանը.«Մենք անում ենք քայլ՝ խաղաղության գործընթաների տրամաբանության մեջ։ Ես այդ ձգտումն Ադրբեջանի մոտ չեմ տեսնում։ Չհաշված, որ Ալիևը հայտարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսքան մոտ չեն եղել խաղաղությանը։ Դա ինձ համար լոկ հայտարարություն է, որը չի ուղեկցվում կոնկրետ քայլերով։ Եթե մեր այս քայլից հետո Ադրբեջանն ընդառաջ քայլ չանի, ուրեմն կմտնենք տուպիկ։

Տավուշի մարզում չկան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Տավուշի մազրում կան բնակավայրեր, որոնք պատկանել են Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը և դրանք ոչ թե պետք է հանձնվեն, այլ պետք է վերադարձվեն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով