Ներքին 2 տարի առաջ - 20:26 18-03-2024

ԱՍՀ նախարարությունը հայտնել է, թե որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկի քարտապանները՝

• «Ակբա բանկ» ԲԲԸ
• «ԱյԴի բանկ» ՓԲԸ
• «Արարատբանկ» ԲԲԸ
• «Արդշինբանկ» ՓԲԸ
• «Արցախ բանկ» ՓԲԸ
• «Էվոկաբանկ» ՓԲԸ
• «Ինեկոբանկ» ՓԲԸ
• «Կոնվերս բանկ» ՓԲԸ
• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
• «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
• «Յունիբանկ» ԲԲԸ

Եթե նշված 11 բանկից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը կարող եք փոխել ու ընտրել վերոնշյալ բանկերից մեկը։

Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension)։

Մինչև մարտի 29-ն առցանց դիմում ներկայացնելու դեպքում ապրիլ ամսվա կենսաթոշակը կամ նպաստը կվճարվի նոր ընտրված կազմակերպության (բանկի) միջոցով:

Բանկի փոփոխության դիմում կարող եք ներկայացնել նաև առձեռն՝ մոտենալով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների և նպաստների վճարում իրականացվում է 12 բանկերի կողմից, որոնց անվանացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.mlsa.am/banks»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով