Ներքին 2 տարի առաջ - 14:31 18-03-2024

Հայաստանը ջանքեր է գործադրում պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ղազախստանի միջև տրանսպորտային լոգիստիկ կապերի ոլորտում նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է․

«Ներկայացրել եմ այդ տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման մեր տեսլականը։ Գիտեք «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Մենք այսօր խոսել ենք այդ մասին. լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց Միրզոյանը։

Ըստ նախարարի՝ Ղազախստանի պաշտոնակցի հետ զրույցում անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծել, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների հետագա սահմանազատման վրա։ Այս հարցերում առանցքային է 1991թ. Ալմա Աթայի դեկլարացիան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով