Արտաքին 2 տարի առաջ - 16:58 17-03-2024

Իրանն ու Ադրբեջանը կընդլայնեն փոխգործակցությունը ջրի և էլեկրտրականության ոլորտներում

Իրանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտի պաշտոնյաները ընդգծել են ջրի և էլեկրտրականության ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Ուրբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը և նրա ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովը քննարկել են փոխադարձ համագործակցությունը ընդլայնելու ծրագրերը, հատկապես երկու համատեղ նախագծերի ավարտին, մասնավորապես՝ Քիզ-Քալասի և Խոդա Աֆարին ամբարտակների կառուցումը:

Մեհրաբիանը տեղեկացրել է, որ Քիզ-Քալասի ամբարտակի բացման արարողությունը տեղի կունենա մոտ ժամանակներս՝ Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։

Երկու էներգետիկայի նախարարները նաև բանակցություններ են վարել Իրանի էլեկտրացանցերն Ադրբեջանի Հանրապետության միջոցով Ռուսաստանին միացնելու վերաբերյալ։

Ակնկալվում է, որ 62 միլիոն խորանարդ մետր հզորությամբ Քիզ-Քալասի ամբարտակը ջուր կմատակարարի Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ատրպատական նահանգի Խոդա Աֆարին շրջանի ոռոգման և ջրահեռացման ցանցերին:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում