Ներքին 2 տարի առաջ - 00:15 17-03-2024

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում տեղյակ չեն՝ որտեղ է կազմակերպվելու գլոբալ ֆորումը

Ինչպես արդեն հայտնել ենք, 2024թ-ին նախատեսվում է անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը։ Ներկայումս մշակվում է երկօրյա միջոցառման հայեցակարգը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից։

Oragir.News-ը կապ հաստատեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ՝ պարզելու համար, թե ե՞րբ ու որտե՞ղ է նախատեսվում անցկացնել ֆորումը, ո՞ր երկրների ներկայացուցիչներն են հրավիրված այդ ֆորումին, և ո՞ր երկրների հայ համայնքների կազմակերպությունններն են մասնակցելու այդ ֆորումին։

«Գրասենյակը չի կազմակերպում այդ ֆորումը, ֆորումը կազմակերպում է Արտաքին գործերի նախարարությունը, այդ պատճառով հստակ չեմ կարող ասել, թե որտեղ է կազմակերպվելու։
Բնականաբար մենք տեղյակ ենք ֆորումի մասին, մանրամասների մասին, բայց քանի-որ կազմակերպիչ կողմ չենք հանդիսանում, հետևաբար՝ հարցերին պետք է պատասխանեն կազմակերպիչները։ Մենք չենք հանդիսանում ֆորումի համակազմակերպիչ»։ - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի խոսնակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում