Ներքին 2 տարի առաջ - 22:40 16-03-2024

Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քանաքեռավանի գազալցակայանում, Peugeot մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով գազալցակայանի աշխատակիցը մոտ 10 մ շպրտվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները Peugeot-ի վարորդին տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում, երկաթե թիթեղներից մի քանիսը պոկվել ու շպրվտվել են՝ ընկնելով 2 ավտոմեքենայի վրա։ Մի քանի գազաբալոններ նույնպես շպրտվել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան