Ներքին 2 տարի առաջ - 20:15 16-03-2024

Կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված Արմեն «Չիկո» Թութունջյանի 80-ամյակին

Ս.թ. ապրիլի 1-ին ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ջազմեն, թմբկահար, հանրահայտ «Չիկոն և ընկեները» ջազային խմբի հիմնադիր և ղեկավար, «Ջազի Ժամը» հաղորդաշարի հեղինակ և վարող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյանի 80-ամյակին:

«Չիկոյի ջազի ժամը» խորագիրը կրող համերգին Հայաստանի պետական ջազ նվագախբի հետ ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի մի շարք անվանի ներկայացուցիչներ: Համերգի ծրագրում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող ջազային ստեղծագործություններ, հայ հեղինակների, այդ թվում՝ Արմեն Թութունջյանի հեղինակային գործերը, նոր ջազային մշակումներ:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց։

Համերգի երաժշտական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան։

Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»