Ներքին 2 տարի առաջ - 23:45 15-03-2024

Աննա Հակոբյանը Ժաննա Անդրեասյանի և Ալեն Սիմոնյանի կնոջ հետ ներկա է գտնվել «Նռան գույնը» պարային ներկայացմանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Վարչապետի տիկնոջ հետ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը` Մարիամ Մարգարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը` Աննա Գրիգորյանը:

«Նռան գույնը» պարային ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին:

Հեղինակները նպատակ են ունեցել համադրել հայկական ավանդական և ժամանակակից պարը և երաժշտությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։

Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։

Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով