Ներքին 2 տարի առաջ - 20:11 15-03-2024

Եղվարդում հայտնաբերված տղամարդու այրված դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Մարտի 13-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարևանությամբ գտնվող տարածքում մահացած վիճակում հայտնաբերված 76-ամյա Համլետ Գ.-ն իրենց համայնքից չի եղել, այս մասին հայտնում է Նաիրիի համայնքապետարանը, չմանրամասնելով դեպքի հանգամանքները, տեղեկացնելով միայն, որ նա Եղվարդում ինչ-որ աշխատանք է կատարել։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի հետ՝ պարզելու համար դեպքի մանրամասները։

«Դեպքի հետ կապված վարույթ ունենք նախաձեռնված, քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քանի-որ հաղորդումը ստացել էինք այրված դիակի հայտնաբերման վերաբերյալ, նախաքննություն է իրականացվում։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մնացած հանգամանքները քննությամբ կպարզվեն»։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղվարդ քաղաքի կամրջի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու այրված մարմին։ Այս մասին հաղորդել էր shamshyan.com-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան