Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:22 15-03-2024

Դպրոցներից մեկում մեզ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհված զինծառայողի հայր

Արագածոտնի մարզպետի՝ սուտ լուրեր տարածելուց հետո «Որդիների կանչ» ՀԿ անդամներն այսօր մամուլի ասուլիս են հրավիրել և մանրամասներ ներկայացրել իրենց շրջայցերի մասին։

«Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանն ասուլիսում պատմեց նաև մի քանի միջադեպ, որոնք տեղի են ունեցել Արագածոտնի մարզի այցերի ժամանակ։

Առաջին կանգառը եղել է Արագածոտնի մարզի Ափնայի միջնակարգ դպրոց, որտեղ տնօրեն Սուսաննա Հակոբյանն արգելել էր ծնողներին մուտք գործել հաստատություն․ «Առաջին տպավորությունն այնպիսին էր, որ ագրեսիվ մեզ դիմավորեցին։ Տնօրեն Սուսաննա Հակոբյանը թույլ չտվեց նկարահանել, ասաց, որ իրենք նկուղում դասասենյակ ունեն, «Փառքի անկյունը» տեղափոխել են այնտեղ։ Պարզվեց՝ ոնց որ ՆԶՊ-ի դասասենյակն է»։

Շաքրո Մհոյանի անվան Ալագյազի միջնակարգ դպրոցի տնօրենը նույնպես արգելել է զոհված զինծառայողների ծնողներին մտնել դպրոց և տեսնել «Փառքի անկյունը»։

«Տնօրենն եկավ, ասաց՝ ես վերադասից համաձայնություն չունեմ: Այստեղ մի թեթև միջադեպ եղավ, իրենք ձայնն էին բարձրացնում: Ես ներկայացա։ Ինձ ասում էր՝ ձեզ չեմ ճանաչում, կարող է դուք մուսուլման եք»,- պատմեց Ա. Ռոստոմյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան