Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:25 15-03-2024

Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջազգային սոցիոլոգիական «ԳԵԼԼԱՓ» գործակալությունը աշխարհի մի շարք երկրներում ընդարձակ հարցում է անցկացրել, որտեղ ի թիվս այլ հարցերի, հարց է տրվել մասնակիցներին, թե արդյոք նրանք պատրաստ են զենքով պաշտպանել հայրենիքը պատերազմի դեպքում (տես ստորև):

Հայաստանում մասնակիցների 96%-ը դրական պատասխան են տվել, որը բոլոր երկրների մեջ բացարձակ ամենաբարձր արդյունքն է! Այն շահեկանորեն տարբերվում է Ադրբեջանից (88%) և Վրաստանից (83%), և վիթխարի կոնտրաստ է «խաղաղասեր» Ճապոնիայից (9%) կամ Իտալիայից (14%), որտեղ ժողովուրդի մեծ մասը տառացիորեն պատրաստ չի պաշտպանել սեփական հայրենիքը:

Սա մեր ապագա հաղթանակների կարևորագույն գրավականն է: Մենք ունենք երկիրը պաշտպանելու պատրաստ, վճռական ժողովուրդ: Մեզ պետք է կամք ու առաջնորդություն՝ վերականգնելու մեր ժողովրդի հավատը սեփական ուժերի նկատմամբ, այսօր պաշտպանելու մեր երկիրը, իսկ վաղն արդեն վերականգնելու մեզնից խլվածը ու մեր հիմնարար մարդկային իրավունքները: Ով հակառակն է մտածում, չի վստահում մեր ժողովրդին, և նրան առաջնորդելու իրավունք չունի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի