Արտաքին 2 տարի առաջ - 20:15 14-03-2024

Թեհրանը կարևորում է ՇՀԿ երկրներ դեղերի արտահանման ծավալների մեծացումը

Իրանի առողջապահության նախարար Բահրամ Այնոլլահին ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրներ դեղերի և առողջապահական ուղղվածություն ունեցող ապրանքների արտահանման ծավալների մեծացման անհրաժեշտությունը։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանա կատարած այցի առաջին օրը Բահրամ Այնոլլահին հանդիպել է իր ղազախ գործընկեր Աքմարալ Ալ-Նազարովային։ Հանդիպմանն Իրանի առողջապահության նախարարն ասել է. «Այսօր ոչ մի երկիր միայնակ չի կարող հաջողության հասնել առողջապահության ոլորտում։ Ցավոք, համաշխարհային իմպերիալիզմը թույլ չի տվել հարևան անկախ երկրներին շփվել միմյանց հետ»։

Ղազախստանի առողջապահության նախարարն ասել է. «Մենք ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ, հատկապես բժշկական տեխնոլոգիաների, գենետիկական ճարտարագիտության, օրգանների փոխպատվաստման և կենսատեխնոլոգիայի ոլորտներում»։

Նա հավելել է․ «Առողջապահության ոլորտում մենք կախված ենք ներմուծումից և ցանկանում ենք օգտագործել Իրանի փորձը՝ դեղամիջոցների արտադրության և այդ ոլորտում ինքնաբավության հասնելու հարցում։ Մենք ունենք ընդհանուր նպատակներ և պատարստ ենք համագործակցության»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով