Ներքին 2 տարի առաջ - 23:45 13-03-2024

Եթե Շուշիում չլինեի, դժվար թե կարողանայի Գյումրիի մասին գիրք գրել. գյումրեցի արձակագիր

«Ամեն տուն իրա հոտն ունի, ու հեչ մեկը նման չէ մյուսին: Տատիկի դարակի հոտն ուրիշ է` ընտեղ պատմություն կա, էրեխեքի խաղալիքների տոպրակը մէ այլ բուրմունք ունի: Մարդ ինչքան էլ մեծընա, ապրած կյանքի դրվագներից ինչ էլ մոռնա, մեկ է կա հոտի հիշողություն, օր գուկա քթեդ կբռե ու գունավոր պատկերներով աչքերիդ առաջ կբերե հուշերը:

Տոներն էլ իրանց հոտերն ունին. նոր տարին` մանդարինի, զատիկը` թարխունի, վարդևորն` օզունի: Մարդու կյանքի կարևորագուն առիթներն էլ կհիշվին հոտերով, հարսնիքը` պաստուրմի կողքի չամանի ու խորովածի, իսկ քելոխը` լիմոնադի ու սառած հավի մսի:

Մարդիկ էլ ունին հոտ: Իզուր չէ օր անբովանդակ մարդկանց կսեն. «Անհոտ իսան է»: Ու ըսպես լիքը հոտեր իրար գումարվելով քաղաքը կստանա իրա հոտը: Լեննագանի հոտն ուրիշ է, ամեն մայլա մտնելով՝ կզգաս, թե ըդտեղ ինչ արհեստավոր կապրի:

Լեննագանիս հոտն էլ հիշողություն ունի. շերտ-շերտ իրար վրա շարված մեզի կպատմե, թե ինչ է ապրել քաղաքը: Թոզի, մանած բրդի, ցեխ ու չամուռի, մատղաշ ծառի ճյուղի, թազա թխած հացի, նոր պոկած խոտի, լվացած ասֆալտի ու մենակ իրան բնորոշ խնդալու հոտի մեջ կկլորնան իրա պոլոզ պատմությունները...»,-սա հատված է գյումրեցի արձակագիր Լիլիթ Մկրտչյանի`«Մայլից մայլա» ժողովածուից։

«Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուն գյումրվա բարբառով գրված պատմվածքների շարք է, որտեղ քաղաքի նիստուկացն է, հայտնի վարպետների մասին պատմություններն ու գյումրվա ադաթները։

Լիլիթ Մկրտչյանն ասում է`եթե Շուշիում չլինեի, դժվար թե կարողանայի Գյումրիի մասին գիրք գրել, որովհետև կարոտից են արթնանում։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան