Ներքին 2 տարի առաջ - 19:52 13-03-2024

Անթիլիասի Մայրավանքում Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Անմահ պատարագ

Անթիլիասի Մայրավանքում կմատուցվի Անմահ Պատարագ, հայտնում են Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից․

«Կիրակի, 17 Մարտ 2024-ի առաւօտեան ժամը 10։00-ին, Անթիլիասի Ուխտի Օրուան առիթով, Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ պիտի մատուցուի Ս. եւ Անմահ Պատարագ։

Պիտի պատարագէ ու քարոզէ
ԳԵՐՇ. Տ. ՄԱԿԱՐ ԵՊՍ. ԱՇԳԱՐԵԱՆ
(Առաջնորդ Բերիոյ Հայոց Թեմին)

Ս. Պատարագի աւարտին, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, մեր հաւատքի հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին Աջով եւ այլ սրբազան մասունքներով, տեղի պիտի ունենայ աւանդական թափօր եւ Լուսաւորչի Աջով պիտի կատարուի ջրօրհնէք։

Եկեղեցական արարողութեան աւարտին, Ս. Աջը պիտի տեղադրուի Ս. Խորանի բեմին վրայ մինչեւ իրիկուան ժամը 07։00։

Հաւատացեալներ հերթաբար մօտենալով պիտի կարողանան ստանալ Ս. Լուսաւորիչ Հայրապետին օրհնութիւնը եւ օրհնուած ջուր։

Նշենք, որ Շաբաթ, 16 Մարտ 2024-ի առաւօտեան ժամը 10:00-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետին Մուտն ի Վիրապ յիշատակութեան առթիւ Ս. եւ Անմահ Պատարագ պիտի մատուցուի Կաթողիկոսարանի Մայր Տաճարին մէջ, իսկ երեկոյեան ժամը 07։00-ին, Անթիլիաս Ուխտի Օրուան առիթով պիտի կատարուի հսկումի արարողութիւն՝ նախագահութեամբ Վեհափառ Հայրապետին եւ մասնակցութեամբ միաբան հայրերու ու Դպրեվանքի ուսանողներու։

ԾԱՆՕԹ։ Կիրակի օր ժամը 09:30-ին փոխադրակառքեր տրամադրուած պիտի ըլլան հետեւեալ վայրերէն.-
1) Սրբոց Վարդանանց եկեղեցի, Պուրճ Համուտ
2) ՔԱՀԼի Ազգային Ծերանոց, Պուրճ Համուտ
3) Ս. Ագնէս Վարժարան, Պուրճ Համուտ
4) Պանք աֆ Պէյրութ, Հաճըն
5) Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի, Հայաշէն
6) Ս. Երրորդութիւն մատուռ, Ֆանար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»