Ներքին 2 տարի առաջ - 21:40 12-03-2024

ՀՀ ԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հետ քննարկել է սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության ընտանեկան հարցերի խորհրդի գլխավոր քարտուղար Մայմունա Ալ Խալիլի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց և տարեցների հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ուղղություններին։ Քննարկվել է նաև ընտանիքի ինստիտուտի ամրապնդման և ավագ սերնդի արժանապատիվ ծերության ապահովման վերաբերյալ համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման քաղաքականության շրջանակում տարվող աշխատանքները։

Մայմունա Ալ Խալիլը նշել է, որ Սաուդիան Արաբիան ունի երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման մեծ փորձ, և որ հայկական կողմի հետ ուրախ կլինեն այս ուղղությամբ անցկացնել փորձի փոխանակում։

Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ մշակված փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նախատեսվող աշխատանքներն իրականացնել առավել կանոնակարգված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում