Ներքին 2 տարի առաջ - 15:15 11-03-2024

Ալավերդիում «Պեգաս» չգործող ռեստորանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Մարտի 9-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասի «Պեգաս» ռեստորանի տարածքում տղամարդու դի կա։

Պարզվել է, որ «Պեգաս» չգործող ռեստորանի մոտ, Մ6 միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում մոտ 5 մետր բարձրությամբ հենապատի տակ է հայտնաբերվել մահացածի դին՝ ակնհայտ տարբեր մարմնական վնասվածքներով։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գևորգ Գ․-ն է։

Հայտնաբերվել է դեպքին ականատես, ով հայտնել է, որ Գևորգ Գ․-ն, լինելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, ճոճվելով քայլել է նշված վայրում, նստել է հենապատի վրա, ապա կարճ ժամանակում կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել։

Նշված տեղեկության հավաստիությունը ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան