Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:32 09-03-2024

Հիմա չկան Մոնթեներ, Նժդեհներ, կան հայ մուտանտ հերոսներ. գյումրեցի դերասան

Երեկ՝ մարտի 8-ին, գարնանային միամսյակի շրջանակում Գյումրու մտորումների թատրոնում տեղի ունեցավ «Պադվալի Վաղոն» ներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանն է, որի խոսքով՝ այս ներկայացումն այսօր շատ կարևոր է․ այն կոչ է՝ թատրոնում վերագտնելու, վերադարձնելու հերոսին․

«Ներկայացումը համայնքապետարանը ներառել է այս տոնական ծրագրի մեջ։ Այսօր փորձում ենք մի քիչ լուրջ թեմայով խոսել հանդիսատեսի հետ, որովհետև «Պադվալի Վաղոն», բնականաբար, հայրենասիրական թեմա է, հայրենիքի մասին է նաև, ինչ խոսք, իր մեջ ներառել է սեր առ հայրենիք և անձնական սեր։ Վաղոն սիրում էր մի աղջկա, որին այդպես էլ չտեսավ․․․»։

Հովհաննիսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ մենք այսօր թատրոնում, կինոյում, գրքերում մոռացել ենք հերոսին։

«Ինչ-որ անծանոթ քաղաքակրթությունների հերոսներ պայքարում են, խոսում են, վազում են, ինչ-որ գործողություններ են անում, բայց հայ հերոսը չկա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»