Արտաքին 2 տարի առաջ - 10:35 09-03-2024

Մեդվեդևը Բայդենին անվանել է ԱՄՆ-ի խայտառակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իզուր է հիշել իր նախորդներից մեկին՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, քանի որ, ի տարբերություն նրա, ինքը միայն խայտառակում է ԱՄՆ-ին։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը։

«Բայդենն իրեն համեմատեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ: Սա այնքան էլ տեղին համեմատություն չէ: Ակնհայտ է, որ դա նրա օգտին չէ: Նա խայտառակություն է Միացյալ Նահանգների համար», - գրել է Մեդվեդևը անգլերեն X-ում:

Ինչպես նշել է Մեդվեդևը, Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը, նույնիսկ անվասայլակին նստած, Ամերիկան ​​դուրս բերեց ճգնաժամային իրավիճակից, մինչդեռ Բայդենը «խելագար, մտավոր հետամնաց մարդ է, ով որոշել է մարդկությանը տանել դեպի դժոխք»։

Բացի այդ, շարունակել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, Ռուզվելտը իր դաշնակիցների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի հետ միասին պայքարել է հանուն խաղաղության, մինչդեռ «Բայդենը ակտիվորեն և համառորեն փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»։ Ի վերջո, Ռուզվելտը պայքարեց ֆաշիստների դեմ, իսկ Բայդենը պայքարում է նրանց համար․ եզրափակել է Մեդվեդևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան