Ներքին 2 տարի առաջ - 10:38 08-03-2024

Դեսպան Հովհաննիսյանը Քեթի Էրինգթոնի հետ մտքեր է փոխանակել ՀՀ-Նոր Զելանդիա համագործակցության հեռանկարների մասին

Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում աշխատանքային այցի շրջանակներում մարտի 4-ին հանդիպեց Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Օքլենդի գրասենյակի փոխտնօրեն Քեթի Էրինգթոնին, ում ներկայացրեց ՀՀ նորանշանակ պատվո հյուպատոս Հակոբ Կարապետին։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Ք. Էրինգթոնը, շնորհավորելով Հակոբ Կարապետին, գոհունակություն հայտնեց Օքլենդում հայկական պաշտոնական ներկայացուցչության հաստատման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ պատվո հյուպատոսը կնպաստի Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը և համագործակցության ընդլայնմանը։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ Նույն օրը դեսպան Հովհաննիսյանը հանդիպեց հայտնի նախկին քաղաքական գործիչ, տարբեր ժամանակներում տարբեր նախարարական պաշտոններ զբաղեցրած, ներկայում՝ Օքլենդի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սայմոն Բրիջիսի հետ, ում ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրը, տնտեսական առաջընթացը և հեռանկարները։

Դեսպանը կարևորեց չիրացված ներուժի բացահայտումը, մասնավորապես՝ ինտենսիվ և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների բնագավառներում։ Կողմերը պայմանավորվեցին ուղիներ գտնել՝ երկու երկրների համապատասխան կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու նպատակով։

Հանդիպումներին դեսպան Հովհաննիսյանին ուղեկցում էին պատվո հյուպատոս Հակոբ Կարապետը և խորհրդային շրջանի դիվանագետ, ներկայում՝ քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ, Մասսեյ համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի