Մշակույթ 2 տարի առաջ - 21:31 07-03-2024

Էն, որ պիտի մեռնինք, էդ հեչ, որ պիտի Շերամ չլսենք, էդ է ցավը․ գուսան Շերամի հիշատակի օրն է

Սիրելով Գրիգոր Թալյանին ու նրա երգերը՝ ժողովուրդը կոչում է նրան ուստա Գոքոր, իսկ «մետաքսանման» իր երգերի համար բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը նրան անվանում է աշուղ Շերամ։

Այսօր ժամանակակից գուսանական արվեստի սկզբնավորող գուսան Շերամի հիշատակի օրն է։

Ավետիք Իսահակյանը՝ գուսան Շերամի երգերի մեծ գնահատողն ու սիրողը, մի առիթով ասել է. «Էն, որ պիտի մեռնինք, էդ հեչ, որ պիտի Շերամ չլսենք, էդ է ցավը»:

Հոր մահից հետո մերթ ատաղձագործի, մերթ հյուսնի, մերթ մանրավաճառի արհեստն ուսանող պատանին ինքն է պատրաստում իր առաջին սազը, թառը եւ ինքնուրույն նվագել սովորում: Գալու էր ժամանակը, երբ կատարելապես էր տիրապետելու աշուղական արվեստի բոլոր նրբություններին, եւ Շերամի երգերը հնչելու էին քաղաքում հայտնի երաժիշտների ու խմբերի կատարմամբ, նրան հրավիրելու էին նաեւ հարսանիքների: Ինչպես ժամանակակիցն է գրում, նրա գործունեության շնորհիվ Ալեքսանդրապոլի հարսանիքներում ավանդական են դառնում լարային անսամբլների ելույթները:



Շերամի երգերի տեքստերը պարզ ու մատչելի են, հիմնականում գրված են հայ գրական լեզվով, որը համեմված է Շիրակի ժողովրդական բառ ու բանով և յուրահատուկ դարձվածքներով։ Սիրո երգիչ Շերամի երգերում, որպես կենտրոնական ու հիմնական կերպար հանդես է գալիս սիրուհու կերպարը։

Սիրուհու ներքին աշխարհը շատ զուսպ է, նա հանդես է գալիս «հազար ու մի նազերով», «չեմ ու չումերով», որի համար Շերամը նրան «անգութ հոգեհան» է անվանում, հաճախ է պատահում նաև «ջիգյարս խորով արիր» ավանդական դարձվածքը։

Շերամի լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» երգերը և այլն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի