Ներքին 2 տարի առաջ - 13:11 07-03-2024

Ոստիկանը, ծխախոտը բերանին, կանխեց բենզինով ինքնահրկիզման փորձը

Որքան էլ Կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում ոստիկանական համակարգը բարձր մակարդակի բերելու համար, այս կառույցը շարունակում է աչքի ընկնել ոչ պրոֆեսիոնալիզմով։

Դրա վառ ապացույցը այսօր՝ մարտի 7-ին, Կառավարության շենքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխող ոստիկանների վարքագիծն էր։

Բենզինի շիշն արդեն իսկ իր վրա դատարկած տղամարդուն առաջինն օգնության հասած ոստիկանը փաստացի կարող էր ոչ թե օգնել, այլ ավելի բարդացնել իրավիճակը, քանի որ ծխախոտը բերանին դրած էր կանխում ինքնահրկիզումը։

Բարեբախտաբար բռնկում չեղավ, ինչի հավանականությունը մեծ էր, քանի որ տղամարդը շշով բենզնը լցրեց նաև ոստիկանի երեսին։

Բնականաբար ոստիկանը կանխել է ինքնահրկիզման փորձը, ինչը գնահատանքի է արժանի, սակայն, միևնույն ժամանակ պետք է նկատել, որ ոստիկանական համակարգն իրական բարեփոխումների կարիք ունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ