Ներքին 2 տարի առաջ - 21:05 06-03-2024

ԱԳ փոխնախարարը ՄԱԿ խորհրդակցությանը ներկայացրել է քաղհասարակության դերը և մարտահրավերները

Մարտի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՀՀ ԱԳՆ և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանի կողմից 2024թ.-ին կամավոր ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կայացած խորհրդակցություններին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Բացմանը ելույթներով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթին Վայգանդը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով բոլոր շահագրգիռ գործընկերներին ակտիվ ներգրավման համար, ընդգծել է Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, զարգացման գործընկերների ջանքերի համադրման կարևորությունը:

Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկումներ են ունեցել Հայաստանի կողմից կամավոր ազգային զեկույցում ներկայացվելիք կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ գրանցված ձեռքբերումների և այդ գործընթացում ի հայտ եկած մարտահրավերների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի