Ներքին 2 տարի առաջ - 18:17 06-03-2024

Խանդանյանը Շվեդիայի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալին ներկայացրել է տարածաշրջանում առկա մարտահրավերները

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 6-ին ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության քաղաքականության վարչության պետ, դեսպան Յոհան Ֆրիսելին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն արժեւորել է Շվեդիայի հետ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունից` ընդգծելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային հարթակներում երկկողմ գործակցությանը:

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ շրջանակում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը` միտված Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի օբյեկտիվ գնահատմանն ու խաղաղության ապահովմանը:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Շվեդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների իրականացման գործում: Այս համատեքստում անդրադարձ է եղել Շվեդիայի աջակցությամբ իրականացվող «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»