Ներքին 2 տարի առաջ - 17:00 06-03-2024

Ռուսաստանը «պատժո՞ւմ» է․ գյուղմթերքով բեռնատարների կուտակումներ` Վերին Լարսում

Հայկական գյուղմթերքով բարձված տրանսպորտային միջոցները Լարսի անցակետ հասնելուն պես կրկին փաստի առաջ են կանգնել։ Գյուղմթերք արտահանող կազմակերպություններից մեկի աշխատակիցն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմը գյուղմթերքի համար տրվող հավաստագրում փոփոխություն է կատարել, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ոլորտում։

«Արհեստական խնդիրներ են ստեղծել միրգ-բանջարեղեն արտահանող կազմակերպությունների համար, ֆիտո սերտեֆիկատի հետ կապված նոր կարգ են մշակել, ինչի հետևանքով բեռնատարները օրերով կարող են կանգնել սահմանին ու դեռ հարց է՝ թույլ կտա՞ն անցնել, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի ներկայացրած պահանջներից տուժում են ոչ միայն արտահանում իրականացնող գործարարը, այլև շարքային գյուղացին։

«Գյուղացին տանջվում, մշակում, սպասում է, որ պետք է եկամուտ ստանա, բայց փաստի առաջ է կանգնում։ Մարդիկ գյուղական արտադրանքի իրացման խնդիր ունեն։ Եթե մեր իշխանությունները, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ չբանակցի և խնդրին օր առաջ լուծում չտա, սարսափելի ժամանակներ են սպասվում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը փակվելու է հայկական գյուղմթերքների առջև։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Էկոնոմիկայի նախարարություն։ Հետաքրքրվեցինք՝ Էկոնոմիկայի նախարարությունը տեղյա՞կ է խնդրից, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդիրը լուծելու համար։ Նախարարությունից պատասխանեցին, որ ֆիտո սերտեֆիկատներ տրամադրում է Սննդի անվտանգության տեսչական մարմիը, ուստի հարցը նրանց պետք է ուղղել։

ՍԱՏՄ-ից Oragir.News-ին պատասխանեցին, որ այս պահի դրությամբ որևէ ահազանգ չեն ստացել տնտեսվարողների կողմից․
«Ռուսական կողմից ևս որևէ խնդիր չի առաջադրվել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»