Արտաքին 2 տարի առաջ - 15:30 06-03-2024

Իրանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Տաջիկստանի իր գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինը Գազայի իրավիճակի շուրջ բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայի նավահանգստային Ջիդդա քաղաքում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ հանդիպման շրջանակում։

Երեքշաբթի օրը կայացած բանակցություններում Ամիր Աբդոլլահիանը Իրանի և Տաջիկստանի երկու ժողովուրդները բնութագրել է որպես հարազատներ՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։

Արտգործնախարարն այնուհետև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ ամբողջությամբ իրականացնելու երկու կողմերի կողմից նախկինում ստորագրված փոխադարձ պայմանավորվածությունները։

Իր խոսքում Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ լավ ներուժ կա երկկողմ համագործակցությունը տարանցման, էներգետիկայի, գիտական ​​և կրթական ոլորտներում խթանելու համար։

Աբդոլլահիանը շեշտել է՝ Իսլամական Հանրապետությունը ողջունում է երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների շարունակությունը՝ երախտագիտություն հայտնելով Տաջիկստանին Պաղեստինի նկատմամբ աջակցող դիրքորոշման համար։

Տաջիկստանի արտգործնախարարն իր հերթին բարձր է գնահատել ԻՀԿ-ի արտակարգ նիստ հրավիրելու Իրանի նախաձեռնությունը։ Մուհրիդինն ասել է, որ Տաջիկստանն առաջնահերթություն է տալիս Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդմանը։

Վերջինս նաև կոչ է արել ընդլայնել Դուշանբե-Թեհրան կապերը։

Իրենց բանակցությունների ընթացքում երկու արտգործնախարարները քննարկել են նաև Աֆղանստանի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը երեքշաբթի օրը մեկնել է Ջիդդա՝ մասնակցելու Գազայի իրավիճակի վերաբերյալ ԻՀԿ-ի արտահերթ նիստին։ Մեկնելուց առաջ նրան ճանապարհել է Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդուլլահ բեն Սաուդ ալ Անզին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում