Արտաքին 2 տարի առաջ - 13:30 06-03-2024

Իսրայելը Պաղեստինի ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն է վարում․ Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իսրայելի «աննախադեպ» հանցագործությունները Գազայի հատվածում ապացուցում են, որ ​​Իսրայելը «միտումնավոր կերպով վարում է պաղեստինյան ազգին ոչնչացնելու քաղաքականությունը»: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Աբդոլլահիանն ասել է Ջիդայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստում ունեցած ելույթում։

«Մի իրավիճակում, երբ մենք ևս մեկ անգամ ականատես ենք լինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անկարողությանը՝ զբաղվելու ժամանակակից պատմության ամենահին և դառը հումանիտար ճգնաժամով, անհրաժեշտ է իսլամական երկրների կոնսենսուսը՝ գործնական ուղիներ գտնելու և ավելի լուրջ միջոցներ ձեռնարկելու՝ պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար»,– նշել է նա:

Իրանի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ Գազայում շարունակվող ցեղասպանությունը և մարդասիրական սարսափելի իրավիճակը, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած վայրագությունները հասել են աղետի «աննախադեպ» մակարդակի:

Աբդոլլահիանը նաև ասաց, որ Վաշինգտոնի կողմից Գազայում Իսրայելի ագրեսիան կանխելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումների բացահայտ խոչընդոտումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի վրա հույս դնելը «շարունակվող ցեղասպանությունը կանխելու համար պատրանք է և ավելի շատ դիվանագիտական ​​կատակ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ը մեղսակից և գործընկեր է Իսրայելի ռեժիմի հանցագործություններին՝ հավելելով, որ որոշ ամերիկացի պաշտոնյաների «կոկորդիլոսի արցունքները» Գազայում հումանիտար իրավիճակի կապակցությամբ «չի փոխում իրականությունը»։

Նա նշել է, որ Միացյալ Նահանգները, Իսրայելին իր անսասան աջակցության միջոցով, գործնականում «կանաչ լույս» է տալիս Իսրայելի Ռաֆահ պլանավորված ռազմական ներխուժումն իրականացնելու համար, որտեղ այժմ կենտրոնացած է Գազայի բնակչության կեսից ավելին։

Իրանի արտաքին գործերի նախարարը ԻՀԿ-ին ասել է, որ Իսրայելի ռեժիմի հետ ցանկացած տնտեսական և ֆինանսական հարաբերություններ հավասարազոր են պաղեստինցիների դեմ նրա դաժան գործողությունների շարունակմանը: Նա ընդգծել է, որ ներկա պայմաններում ԻՀԿ-ի համար կարևոր է «պաղեստինցիներին աջակցելու համար վճռական և արդյունավետ գործնական միջոցներ ձեռնարկել»:

«Սա մեր մարդկային և իսլամական պարտքն է մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի հանդեպ։ Պաղեստինի ազգի դեմ նոր աղետի կանխումը լիակատար և անմիջական անհրաժեշտություն է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա

Ձեզ գուցե հետաքրքրի