Արտաքին 2 տարի առաջ - 22:07 05-03-2024

Ֆրանսիան պաշտպանել է Ուկրաինայի համար ԵՄ-ից դուրս արկեր գնելու Չեխիայի գաղափարը

Փարիզը պաշտպանում է Չեխիայի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի համար արկեր գնել Եվրամիությունից դուրս և մասնակցել այդ գործընթացին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Չեխիայի Հանրապետության նախաձեռնությունը չափազանց օգտակար է, մենք աջակցում ենք դրան և կմասնակցենք դրան: Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է Մակրոնը Չեխիայի Հանրապետության նախագահի հետ համատեղ ասուլիսում։

Նա նշել է, որ դա կարելի է անել ինչպես երկկողմ համագործակցությամբ, այնպես էլ ԵՄ մակարդակով ֆինանսավորման միջոցով։

«Այս նախաձեռնությանը կարող է հատկացվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի մի մասը»,- նշել է Մակրոնը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին