Ներքին 2 տարի առաջ - 20:40 05-03-2024

15-ամյա տղան «Mitsubishi»-ով բախվել է բետոնե սյանը․ 4 տղաներից 2-ը հոսպիտալացվել են. shamshyan.com

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Վրեժ Մ․-ին իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արտաբույնք գյուղի 2-րդ փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել 42 հասցեի կիսակառույց շինության բետոնե սյանը։

Վթարի հետևանքով Վրեժ Մ․-ն և ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Սերյոժա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Բժիշկները տեղում նաև ավտոմեքենայում գտնվող ևս 2 անչափահաս տղաների օգնություն են ցուցաբերել, սակայն կարիք չի եղել նրանց հիվանդանոց տեղափոխելու։

«Եղեգնաձոր» բշկական կենտրոնից վիրավորները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և բժիշկների կողմից վթարի վայրում բուժօգնություն ստացած 2 երեխաների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում