Արտաքին 2 տարի առաջ - 19:14 05-03-2024

Ստամբուլում ձերբակալվել են 7 անձինք, որոնք կասկածվում են MOSAD-ի հետ համագործակցելու մեջ

Թուրքիայի ոստիկանության և հետախուզության աշխատակիցները Ստամբուլում ձերբակալել են 7 անձի, որոնք կասկածվում են Իսրայելի հետախուզական ծառայության (MOSAD) հետ համագործակցելու մեջ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան այդ մասին հայտնել է X սոցցանցում և հրապարակել հատուկ գործողության տեսանյութը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ձերբակալվածների թվում է նախկին պետծառայող, այժմ հատուկ գործերով խուզարկու Համզա Թուրհան Այբերքը։ Հետաքննության տվյալների համաձայն՝ նա իսրայելական հետախուզությանը տեղեկություններ է տրամադրել, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների մասին։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) հայտնել է, որ նա վերապատրաստվել է «MOSAD»-ի կողմից Բելգրադում և վարձատրվել կրիպտոարժույթով։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա