Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:39 05-03-2024

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կասեր՝ էշ նահատակ մի դարձեք. հարցում

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակն է, ինչի կապակցությամբ վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իրար հետ չէին ժամանել «Եռաբլուր», այլ առանձին։

Բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններում նշեցին, որ Արցախ հանձնողները եկել էին Արցախն ազատագրողի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքում՝ անցորդներից հետաքրքրվելով, թե ինչ կասեր Վազգեն Սարգսյանը մեզ, եթե ողջ լիներ։

«Վազգեն Սարգսյանը մեզ ոչինչ չէր ասի, ինքը կգործեր»,- ասաց մի երիտասարդ։

Հարցվածներից մի քանիսն էլ վստահեցրին, որ եթե Սպարապետը ողջ լիներ, չէր լինի այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ։

«Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, կասեր՝ այսօրվա նման մի՛ համակերպվեք ամեն ինչի հետ և էշ նահատակ մի՛ դարձեք»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»