Ներքին 2 տարի առաջ - 16:56 05-03-2024

Հավատարմագրման վկայագրեր են հանձնվել մշակութային արժեքների փորձագետներին. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով յոթ մասնագետի տրվել են հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնելու նպատակով: Այդ ոլորտներն են` հայ կերպարվեստ, եվրոպական կերպարվեստ, ռուսական կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հավատարմագրման վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Շնորհավորելով փորձագետներին` նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այս հավաստագրերի առկայությունը ոչ միայն մասնագիտական աշխատանքի որակի վկայություն է, այլև պատասխանատվություն, որտեղ ձեր յուրաքանչյուր խոսքը մեծ կշիռ է ձեռք բերում և հիմք է հանդիսանալու կարևոր որոշումների համար: Հուսով ենք, որ ձեր ակտիվ մասնակցությամբ օրեցօր ոլորտը կբարելավվի, ինչը պետությանը թույլ կտա գործել ավելի թափանցիկ և ընկալելի դաշտում»: Նախարարը փորձագետներին մաղթել է հաջող ընթացք և անաչառ գործունեություն:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է փորձաքննությունը՝ որպես առանձին բաղադրիչ կրթական գործընթացում ներառելու անհրաժեշտությանը՝ նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Էսթեր Աբրահամյանն ընդգծել է՝ մեր ժամանակների հրամայականին համապատասխանող թեկնածուների մուտքը ոլորտ հնարավորություն կտա նոր իրականություն կերտելու փորձագիտական դաշտում: Հավատարմագրված փորձագետները շնորհակալություն են հայտնել վստահության համար և նշել, որ իրենց լիազորությունները կօգտագործեն հնարավորինս լիարժեք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով