Ներքին 2 տարի առաջ - 16:51 05-03-2024

Քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ:

Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները:

Ոլորտի պատասխանատուները Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին:

Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝ թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար:

Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է Օլիմպիական խաղերին հավաքական թիմերի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու համար աշխատանքների հետևողական իրականացումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ