Ներքին 2 տարի առաջ - 19:07 04-03-2024

ԱՍՀ նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները

Փետրվարի 29-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նոր միջոցառման հիմնական սկզբունքները, որը կգործի կացարանների և կոմունալ վճարների ծախսերի կատարման աջակցության ծրագրի ավարտից հետո։

Կարևորելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման գործընթացում շահագրգիռ կողմերի մասնակցությունը՝ նախարարության նախաձեռնությամբ հրավիրվել էին սոցիալական աջակցության հարցերով հետաքրքրված և զբաղվող ԼՂ տեղահանվածների շահապաշտպան խմբերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առանձին անհատներ։

Քննարկմանը, որը վարել է ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, Լիլի Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՄԻՊ գրասենյակից։

Աննա Ժամակոչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում (100 հազար դրամ միանվագ աջակցություն, 40+10 հազարական դրամ՝ 6-ամսյա աջակցություն, 50+50 հազար դրամ աջակցություն) տեղ գտած վերջին փոփոխություններն ու լրացումները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, հանդես եկել դիտարկումներով, նոր միջոցառման վերաբերյալ առաջարկներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում