Ներքին 2 տարի առաջ - 10:35 04-03-2024

Ադրբեջանցիները քանդում ու պղծում են հայկական Արցախի մասին վկայող ամեն ինչ

Ադրբեջանական օկուպացիոն իշխանությունների հրահանգով քանդվում են Ստեփանակերտում գտնվող մի շարք շենքեր։

Հաստատաբար, այս քանդարարությունը միայն Ստեփանակերտում չէ տեղի ունենում, սակայն տեղեկատվությունը վերջին օրերին գալիս է հենց Արցախի մայրաքաղաքից։

Հողին է հավասարեցվել Վերածննդի հրապարակում գտնվող՝ Արցախի ազատամարտիկների միության շենքը, արդեն ավարտին է մոտենում Ազգային ժողովի հիմնահատակ քանդումը։

Դրան զուգահեռ՝ ադրբեջանական վայրագությունները չեն տարածվում դեռևս խորհրդային ժամանակաշրջանում կառուցված վարչական, օրինակ՝ Մարզկոմի շենքի վրա, որը հետագայում դարձավ Արցախի նախագահի նստավայր։ Արտաքնապես չի տուժել նաև Մարզգործկոմի շենքը, որն անկախացման տարիներին կառավարության նստավայրն էր։

Քանդվում կամ պղծվում է այն ամենը, ինչ վկայում է Արցախի ինքնուրույնության, կամ քրիստոնեական հավատի մասին։

Բազմաթիվ դրվագներ են հայտնվել համացանցում, թե ինչպես են ադրբեջանցիներն Արցախի եկեղեցիները պղծում։ Անարգանքի հազարումի ձևեր են կիրառվում՝ սկսած գմբեթների խաչերի հանումից, շարունակած եկեղեցու շենքի ուղղակի քանդմամբ, ավարտած սրբապատկերներ ոչնչացնելով։

Ինչու՞ է Ալիևը հրահանգավորել ոչնչացնել Արցախի հայկականությունը, եթե Ստեփանակերտում, օրինակ, մի քանի հայ է կերակրելով պահում։ Ինչու՞ է նա իր հարցազրույցներում չքմեղանում, թե իր զինուժը չի վնասում քաղաքացիական մարդկանց․ «այդ հայերն են իրենց նախաձեռնությամբ լքում են Ղարաբաղը», ասում է Իլհամը։

Ինչպե՞ս հայը մնա օկուպացված Արցախում, եթե ամեն քայլափոխի ենթակա է կալանքի ու բանտում ոչնչացվելու վտանգ։ Ցանկացած պատրվակով։ Պատրվակ էլ եթե չլինի՝ հենց իր ազգության համար։
Սա հռետորական դարձած հարց է։ Սա այն հարցն է, որ 5 տարի առաջ աներևակայելի էր, թե կառաջանար։ Բայց այս հարցն առաջացել է ու ձեռք բերել հռետորականի բնույթ՝ որպեսզի երբևէ պատասխան չստանա։
Արցախը վերացվում է երկաթե բռունցքի տակ, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ են, որովհետև դա ձեռնտու՞ է իրենց։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան