Արտաքին 2 տարի առաջ - 19:20 03-03-2024

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը ասել է, որ զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրից

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ վերսկսելու Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրից, եթե Իսրայելն ընդունի պաղեստինցի գրոհայինների պահանջները: Իսրայելի պատվիրակությունը չի ժամանել բանակցությունների։

Նախօրեին Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել Գազայի հատվածում զինադադարի, պաղեստինցի գերիների հետ իսրայելցի պատանդների փոխանակման շուրջ։ Ըստ աղբյուրի՝ գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է իսրայելական զորքերը դուրս բերել Գազայի հատվածի հյուսիսային հատվածից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել արդեն մարտի սկզբին։ Axios-ի փոխանցմամբ՝ բանակցություններում քննարկվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից պահվող 40 պատանդների ազատ արձակման հարցը՝ վեցշաբաթյա հրադադարի և պաղեստինցի բանտարկյալներին բանտից ազատելու դիմաց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով