Ներքին 2 տարի առաջ - 11:41 03-03-2024

Երևանի Մյասնիկյան պողոտայով անխնա հոսում է կեղտաջուրը՝ հասնելով մինչև Հերացի փողոց․ shamshyan.com

Արդեն տևական ժամանակ է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Մյասնիկյան պողոտայի՝ ժողովրդին հայտնի Կենդանաբանական այգու դիմացի հատվածի սեփական տների բնակիչները չգիտեն, որ պետական կառույցի դուռը ծեծեն, որպեսզի կարողանան «Վեոլիա ջրին» պարտավորեցնեն, որպեսզի իրենց փրկեն անտանելի վիճակից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն ասում էին, որ ամիսներ առաջ Մյասնիկյան պողոտան կապիտալ ասֆալտապատել են ու ճանապարհի վրա տեղադրված դիտահորն էլ ասֆալտով փակել են, այն դեպքում, երբ այդ դիտահորը կառուցված էր դեռ սովետական տարիներին։

Երեկ՝ մարտի 2-ին, խնդրի մասին տեղեկանալով նշված հասցե է ժամանել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ու խոստացել, որ խնդրի մասին տեղեկացնելու է Տիգրան Ավինյանին, իսկ «Վեոլիա ջուր» ընկերության Քանաքեռ-Զեյթունի աշխատակիցները կարճ ժամանակում հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են լցված դիտահորը, սակայն դա ժամանակավոր է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում