Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:25 03-03-2024

Եռագույնով և զինանշանով մոխրամաններ, սրբապատկերներով նարդիներ․ ինչ են վաճառում Վերնիսաժում

Վերջերս Վերնիսաժում եռագույնի, զինանշանի պատկերներով մոխրամաններ էին վաճառվում, ինչը գրավել էր հանրության ուշադրությունը։ Շատերը բացասական արձագանքեցին նման պատկերներով մոխրամանների արտադրությանն ու վաճառքին՝ պնդելով, որ դրանք պետք է դուրս գան վաճառակետերից:

Oragir.News-ը շրջայց կատարեց Վերնիսաժում՝ տեսնելու, թե արդոք աղմուկ բարձրացրած մոխրամանները դեռ վաճառվո՞ւմ են։

Արդյունքում՝ մոխրամանները հանված են վաճառքից, իսկ աշխատողների պնդմամբ՝ դրանք արգելվել են և այլևս չեն վաճառվում իրենց ոչ մի վաճառակետում։

Շրջայցի ընթացքում նկատեցինք եկեղեցիներով, զինանշանով և սրբապատկերներով խաղատախտակներ։

Վաճառողներից մեկին հարցրինք, թե արդոք ճի՞շտ են համարում նման պատկերներով խաղատախտակներ վաճառելը։

«Շատ վատ է, ես ինքս սրբապատկերով խաղատախտակ երբեք չեմ սարքել, քանի որ բեսեդկաներում խաղացողները խաղալու ժամանակ տարերքի մեջ են ընկնում և սրբապատկերը դրված՝ հայհոյանք են տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում