Ներքին 2 տարի առաջ - 23:31 01-03-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանահայ օգնության խաչի շրջանային վարչության հետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանահայ օգնության խաչի շրջանային վարչության հետ։ Այդ մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Երեքշաբթի, 27 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանահայ Օգնութեան Խաչի (Լ.Օ.Խ.) շրջանային վարչութիւնը եւ «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոնի տնօրէնը՝ ստանալու Հայրապետին օրհնութիւնը։

Այս առիթով, վարչութեան անդամները Նորին Սրբութիւնը իրազեկ դարձուցին իրենց կատարած աշխատանքներուն եւ յառաջիկայի ծրագիրներուն մասին։

Վեհափառ Հայրապետը, իր կարգին, գնահատեց Լ.Օ.Խ.ին տարած նուիրական գործունէութիւնը եւ շեշտեց, յատկապէս ներկայ տագնապալի ժամանակաշրջանին մէջ, ընկերային ծառայութեան զարկ տալու հրամայականը։ Ան ընդգծեց, որ ծառայութիւնը եկեղեցւոյ առաքելութեան մաս չի կազմեր, այլ եկեղեցւոյ առաքելութիւնն իսկ է։ Հետեւաբար, իբրեւ լիբանանահայ համայնք, եկեղեցի-կազմակերպութիւններ-միութիւններ կոչուած են միասնաբար ընկերային ծառայութեան ծրագիրներ մշակելու, զանոնք համադրելու, իրարու հետ գործակցելու եւ մեր ժողովուրդի զաւակներուն ամէն տեսակ կարիքներուն հասնելու։ Արդարեւ, Նորին Ս. Օծութիւնը անգամ մը եւս գնահատեց Լ.Օ.Խ.ի մեծ ընտանիքին ժրաջան աշխատանքը եւ ծառայական նորանոր նուաճումներով լի գործունէութիւն մաղթեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան