Ներքին 2 տարի առաջ - 22:34 01-03-2024

Տիգրան Ավինյանը ֆրանսիացի ճարտարապետների հետ քննարկել է Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը

Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Այն ոչ միայն հնարավորություն կտա Երևանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հանդիպման ժամանակ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ քաղաքաշինական մասշտաբային ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար:

«Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորել նոր դիմագիծ՝ ժամանակակից Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:

Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը նշել է, որ տպավորված է թաղամասի աշխարհագրական դիրքով ու առանձնացված իր կոլորիտով:

«Ես երջանիկ եմ, որ կարողացա բացահայտել Երևանը, տեսնել Արարատն ու մասնակցություն ունենալ նման նախագծի մշակման աշխատանքներին: Պարոն քաղաքապետ, շատ հավանեցի Ձեր գաղափարը, այն իրականում կարող է դառնալ բանուկ, աշխույժ ու հարմարավետ թաղամաս, որը նաև կից է կենտրոնին: Այս նախագծի մեջ մենք տեսնում ենք քաղաքաշինական պուրակ՝ Երևանի գողտրիկ կենտրոնում»,- նշել է Ժան-Միշել Վիլմոտը:

Ֆրանսիացի ճարտարապետներն այս օրերին կշարունակեն ուսումնասիրել թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացնել հայեցակարգային առաջարկներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»