Արտաքին 2 տարի առաջ - 22:18 01-03-2024

Ֆինլանդիայի նախագահը խոսել է երկրի համար միջուկային զսպման ուժերի նշանակության մասին

Ֆինլանդիայի համար կարևոր է միջուկային զսպման ուժեր ունենալը, գործնականում դա ապահովվում է ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի տեղակայմամբ։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբը։

«Կարծում եմ՝ կարևոր է, որ մենք միջուկային զսպման մեխանիզմ ունենանք»,- ասել է նա իր երդմնակալությունից հետո կայացած առաջին ասուլիսում: Ստուբը նաև հավելել է, որ գործնականում ՆԱՏՕ-ի միջուկային զսպումն ապահովվում է ԱՄՆ-ի միջուկային զենքով։

Նա նշել է, որ օրենսդրական փոփոխությունները կառավարության և խորհրդարանի լիազորությունների շրջանակում են։ Այս պահին Ֆինլանդիայի օրենսդրությունն արգելում է երկրի տարածք ներկրել միջուկային լիցքեր, կամ տեղում դրանք արտադրել ու պահպանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում