Ներքին 2 տարի առաջ - 18:29 01-03-2024

Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը երբեք համաձայնություն չի տվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելուն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և հավասարության սկզբունքներով։ Սա շատ պարզ է, մենք սրան համաձայն ենք, Ադրբեջանի նախագահը սրան համաձայն է, մենք սա դնում ենք թղթի վրա և իրականացնում ենք»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահի տեղակալը հավելել է, որ երբեմն տերմինները, որոնք օգտագործվում են, ի ցույց են դնում դրանք օգտագործողների իրական մտադրությունները։ «Օրինակ, ինչո՞ւ է Հայաստանը որոշել տարածաշրջանի կոմիունիկացիաների ապաշրջափակելու իր նախաձեռնությունն անվանել «Խաղաղության խաչմերուկ»։ Որովհետև մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանը խաղաղության խաչմերուկ լինի։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, և Հայաստանը երբեք չի համաձայնվել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տալուն»,- նշել է Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան