Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 01-03-2024

Մարտի 1-ը երբեք չի բացահայտվի․ հարցում

Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 16-րդ տարելիցը:

16 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո սկսվեցին շուրջօրյա ցույցեր։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները հանրահավաքներ ու նստացույց էին իրականացնում Ազատության հրապարակում` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները մտան Ազատության հրապարակ,ուժով ցրվեց նստացույցը։ Գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ, որոնց թվում էին նաև ոստիկանության աշխաըակիցներ։

Դեռևս նախորդ տարի մարտի 1-ի զորհերի հուշարձանի բացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։
Եվ չնայած նրան, որ մարտիմեկյան բախումների ժամանակ զոհվել է 10 անձ, սակայն վարչապետը մարտի 1-ը սգո օր չի համարում։

Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ մարտի 1-ը բացահայտվե՞լ է։

Հրացվածներից շատերն ասում էին, որ մարտի 1-ը չի բացահայտվել։ «Մարտի 1-ը երբեք չի բացահայտվի»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան