Ներքին 2 տարի առաջ - 23:09 29-02-2024

Նոր Խարբերդում որդին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով, սպանել է մորը․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը։ Արդեն տեղում, դեռ դատաբժիշկը դին չզննած, բաժնի պետն ու օպերգծով տեղակալը իրենց դնում են Շերլոկ Հոլմսի տեղը ու հայտարարում, թե ոչ, տեղի ունեցածը սպանություն չէ, այլ՝ հանկարծամահություն։

Ահազանգով ժամանում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։ Քննիչները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ ու տեղում պարզում, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում են մահացածի՝ 74-ամյա Սուսաննա Պ․-ի որդուն՝ 53-ամյա Գևորգ Ե․-ին, ում սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դեմքի և գլխի հատվածում հայտնաբերվել են վնասվածքի հետքեր։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կասկածյալը ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում